ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:
«ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է Վարդան Պետրոսյանի քրեական գործը ուղարկի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը եռօրյա ժամկետում պետք է տա կարգադրություն ուղղված ՀՀ քրեակատարողական վարչությանը: Այնուհետև, ՀՀ քրեակատարողական վարչությունը պետք է նիստ գում արի և որոշում կայացնի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել կալանքի բաց ռեժիմ, որից հետո նա ազատ կարձակվի մեկուսարանից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Իր հերթին տուժող կողմը համաձայն չէ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հետ և չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու տարբերակը: