Բաքվի վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի երկարաձգման որոշումը վերանայելու վերաբերյալ ներկայացված դիմումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Լրագրողի փաստաբան Ֆուադ Ագաևը դատարանի որոշումն անօրինական է համարել: Նա նաև մատնացույց է արել առողջական այն խնդիրները, որոնք ունի Միրկադիրովը:

 

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին' Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ' լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղակայության վերաբերյալ: Ինքը' Միրկադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները' դրանք համարելով անհիմն: Մայիսի 7-ին դատարանի որոշմամբ Միրկադիրովի կալանքը երկարաձգվել է 4 ամսով: