Դեթրոյթի քաղաքային իշխանությունների հայցը քաղաքը սնանկ ճանաչելու մասին, անօրինական է: Այսպիսի դատավճիռ է կայացրել Միչիգան նահանգի դատարանը, հաղորդում է «vesti.ru»-ն՝ հղում անելով «Ռոսսիյա-24 » հեռուստաալիքին:
Որբաթ օրը ԱՄՆ-ի նախկին ավտոմոբիլային մայրաքաղաքը հայտարարել էր իր սնանկ լինելու մասին: «Շարժիչների քաղաքի» պարտքը այսօր կազմում է մոտ 20 մլրդ դոլար: Այստեղ ծաղկում է հանցավորությունը: Քաղաքապետարանն ի վիճակի չէ աշխատավարձ վճարել ոստիկանությանը, բժիշկներին, հրշեջներին:
Դեթրոյթի ֆինանսական անկումը սկսվել է դեռևս 1950-ական թվականներին՝ «Packard» ավտոկոնցեռնի սննկացումից հետո: Մի ժամանակ այս մեգապոլիսում ապրում էր գրեթե 2մլն մարդ, իսկ այսօր՝ ավելի քիչ քան 700 հազար: