2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասին հայցադիմումի վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթական չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ