Նյու Յորքի վերաքննիչ դատարանը մերժել է կենդանիների իրավունքների պաշտպանների հայցը՝ շիմպանզեի իրավունքները մարդու իրավունքներին հավասարեցնելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փաստաբան Սթիվեն Վայսը պահանջել է ճանաչել Թոմի անունով 26-ամյա շիմպանզեի իրավունքը՝ ազատ արձակվելու իր այժմյան տիրոջ կողմից եւ հանձնվելու արգելոց:
Նա ավելի վաղ հայտարարել Էր, թե շիմպանզեներն «անկախ» Էակներ են, թե նրանք ունակ են ինքնորոշվելու, օժտված են ինքնագիտակցությամբ եւ իրավունք ունեն ընտրելու, թե ինչպես ապրեն իրենց կյանքը»:
Սակայն դատարանը հանգել Է այն եզրակացության, որ Թոմին ունակ չԷ ստանձնելու սոցիալական պարտավորություններ, իսկ դա նշանակում Է, որ չունի օրինական իրավունքներ:
Կենդանիների իրավունքների համար պայքարի ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ գործը կբողոքարկվի բարձր ատյանի դատարանում: