«Ժամանակ» թերթը գրում է.
«Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Բաղրամյանը նախկինում էլ է եղել ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայի», ՀԷՑ-ի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, եւ այս նշանակումը եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացները հույս անգամ չեն կարող ունենալ ունենալ, որ գազի կամ էլէկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում