Աժ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարարի տեղակալին հետևյալ հարցն ուղղեց. «Այս օրենքի փոփոխություններով արդյո՞ք նախատեսվում է, որ կալանավորված և դատապարտված անձինք քրեակատարողական հիմնարկներում այլևս առանձին-առանձին չեն պահվելու, որովհետև մինչև հիմա նրանք առանձին խցերում էին և կոռուպցիոն ռիսկեր կային, շատ դեպքերում կալանավորվածները գումարով տեղափոխվում էին դատապարտյալների խուց, որովհետև այնտեղ ավելի հարմարավետ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: