ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների ղեկավար-ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերի հաջորդ կանգառը Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում էր:
Այնտեղ կատարած շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են հայկական կոնյակագործության պատմությանը, գործարանի արտադրանքին, համտեսել են հայկական արևահամ կոնյակ ու 100 տարեկան գինի: Արտերկրից ժամանած գործիչները եղել են նաև Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: