ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն է:
Հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ շատ կարևոր օրենքի նախագիծ է քննարկվում:
«Մենք միլիարդավոր դոլարների վարկեր ենք վերցնում և ժամանակակից ճանապարհներ ենք կառուցում, ծախսում, և այդ վարկերը մեր սերունդներն են վճարելու, և բնականաբար, այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն ՀՀ քաղաքացիներին: Պետությունն ունի պարտավորություն՝ այդ ճանապարհների որակի պահպանման համար»,-ասաց Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: