Աժ-ում քննարկվում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Զեկուցողը Հովհաննես Հովհաննիսյանն է: Պատգամավորն այս նախագծով առաջարկում է կասեցնել դիպլոմային և կուրսային աշխատանքեր վաճառող կազմակերպությունների գործունեությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում ասաց. «Այս նախագիծը պետք է մեզ: Պետք է այն առումով, որ այսօր դասախոսական, ակադեմիական շրջանակի նկատմամբ կա անարգանք: Երբ ԵՊՀ-ի դիմաց վարձակալված է հսկայական տարածք, որի վրա պաստառներով գրված է՝ վաճառվում են կուրսայիններ, դիպլոմայիններ, սա լկտիություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: