Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարում:

Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ուժերը չափեց Պոնս Վալյեխոյի հետ: Խաղմատիստները միավոր կիսեցին:

Այս տուրից հետո Լևոն Արոնյանը իր ակտիվում ունի 1.5 միավոր:

Նշենք, որ նախորդ երկու տուրերում էլ  հայկական շախմատի առաջատարը  ոչ-ոքի էր խաղացել:

3-րդ տուրի արդյունքները

Լեւոն Արոնյան - Ֆրանսիսկո Վալյեխո՝ 1/2

Պյոտր Սվիդլեր - Գեորգ Մեյեր՝ 1։0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ -Արկադի Նայդիչ` 1/2

Վինսենտ Կեյմեր - Ֆաբիանո Կարուանա` 1/2

Կարլսեն-Անանդ հանդիպումը դեռ չի ավարտվել