Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մեծ անհամբերությամբ է սպասում Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի հաջորդ տուրերին:
«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ տուրերին: Հուսով եմ, դրանք ինձ համար ավելի գրավիչ կլինեն, քան մյուսների համար»,-Արոնյանի խոսքը մեջբերում է հավակնորդների մրցաշարի պաշտոնական կայքը:
Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից անցել է 10 տուր (մրցաշարը բաղկացած է 14 տուրից): Արոնյանն այժմ ունի 5,5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում:
Առաջին տեղում 6,5 միավորով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է: