Երեւանում ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը։
Երթի մասնակիցները եռագույնով եւ ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ նրանք հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբի ողգերգության զոհերի հիշատակին։
Երթը, որ տեւեց ավելի քան երկու ժամ, կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, մասնակցում էին նաեւ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հոգեւորականներ եւ քաղաքացիներ։