«Պետք է հստակ հիշել, որ Ցեղասպանությունը, ողբերգություն լինելով, առաջին հերթին հանցագործություն է: Եվ դա անվտանգության հարց է»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը պետք է շարունակի իր ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության.
«Սա ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև Հայաստանի անվտանգության հարց է: Մանավանդ, որ Թուրքիայից շարունակում են հայտարարություններ հնչել, որոնք վկայում են ասվածի արդարության մասին»-եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Սիլվի Տիգրանյան