«Իրատես» թերթը գրում է.
«Չնայած ՀՀԿ-ն տեւական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր: Սերժ Սարգսյանն ամենեւին էլ մտադիր չի եղել խոսելու իր հրաժարականի օրը: Սա, մեր տեղեկություններով, ընդամենը փորձարկում էր, թե որքան են սպասում Սարգսյանի խոսքին, ու հանրությանն այսօր որքան է հետաքրքիր երրորդ նախագահը:
Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, «անալիզներ» է արել ու հասկացել, որ առայժմ պետք է շարունակի լռության ուխտը: Ըստ նրա թիմակիցների` Սարգսյանը ոչ մի վայրկյան քաղաքական գործընթացներից հեռու չի եղել ու չի պատրաստվում լինելու, աշխատում է ու փորձում հասկանալ` ե՞րբ է, այդուհանդերձ, խոսելու ճիշտ ժամանակը: Որքան արագ նոր իշխանության վարկանիշն անկում գրանցի, այնքան կմոտենա Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում