Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ գրասենյակում պարզաբանելով այլևս երբեք պետության ղեկավարի դիրքին չհավակնելու մասին իր հայտարարությունը, ըստ «Առավոտի», ասել է. «Արած հայտարարությունը շատ պարզ է: Ի՞նչ է, պարտադիր մեկն, անպայման, պետք է մի քանի անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա, փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ով է ասել, որ ես ամենալավն եմ, և ինչո՞ւ, անպայման, ես պետք է լինեմ:


Դուք գիտեք շատերին, ովքեր համարում էին, որ իրենք ամենալավն են, բայց իրենց կարծիքը քիչ է: Սա է, պատճառը սա է, ուրիշ որևէ բան չկա: Բայց եթե ուշադիր նայել եք, ես նաև ասել եմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր վճռական դերակատարությունը: Իսկ ի՞նչ է եղել, շատ լավ կուսակցական գրասենյակ ունենք, որ նախագահականին քիչ է զիջում: Կգնամ այդ գրասենյակում էլ կստեմ, կաշխատեմ»: