Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի եւ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները երեկ՝ ապրիլի 25–ին, անառակաբարո գործողություններ կատարելու պահին բերման են ենթարկել մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 55-ամյա Հայկազ Պ.-ին:
Պարզվել է, որ վերջինս նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։