ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եկամտահարկի հետ կապված հետևյալ հարցն ուղղեց Պողոսյանին.
«Չեք կարծո՞ւմ, որ հարկերը տանելով դեպի սպառողական հարկեր, խոշոր եկամուտ, օրինակ, 2 մլն և ավել ստացողները տարեկան 18 000 դոլար ավել են շահում քան 150 000 դրամ ստացողները. մենք ի՞նչ ենք անում դրանով»:
Մանրամասները՝ տեսանյութում: