Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների եւ Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 30-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի եւ կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ ատրճանակը գտել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Գենիկ» կոչվող տարածքում:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: