Վենեսուելայում ստեղծած կացության լույսի տակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մեջ է Վենեսուելայի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանեանի հետ։ Հայր սուրբը Նորին Սրբությանը տեղեկություններ հաղորդեց երկրի իրավիճակին մասին. «Բարեբախտաբար, հայ համայնքը անմիջականորեն չի մասնակցում տեղի ունեցող ցույցերին և մեր ժողովրդի զավակները ապահով վիճակի մեջ են. ոմանք իրենց դուրս չեն գալիս, իսկ ոմանք էլ հանգրվան են գտել եկեղեցում։ Հայր սուրբը վստահեցրեց Հայրապետին, որ նա մնայուն կապի մեջ է մեր ժողովրդի հետ»։ Տեղեկացնում է ArmenianOrthodoxChurch.org-ը:

Նորին Սրբությունը տվեց իր հայրական օրհնություններն ու ողջույնները մեր ընտանիքներին եւ թելադրեց հայր սուրբին եւ պատասխանատու մարմիններին, որ մնայուն շփման մեջ լինեն Կաթողիկոսարանի հետ։ «Այն նաեւ իր ամբողջական զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու մեր ազգի զավակներին՝ որեւէ ժամանակ եւ որեւէ պարագայում»,– ասված է հաղորդագրությունում։