Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու նախաձեռնության համար: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն:
«Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» հռչակելու իր որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ: