Իսրայելի զենքի առեւտուրը մեր ժողովրդի համար մահացու ազդեցություն ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք տեսել ենք՝ ինչպես են կիրառել այդ զենքը մեր ժողովրդի դեմ, եւ մենք կրել ենք կորուստներ ձեր զենքի պատճառով: Դուք հասկանում եք՝ ինչպես ենք մենք վերաբերվում դրան»,-ընդգծել է նա:
Մնացականյանը բացատրել է, որ Հայաստանը լրջորեն մտահոգվում է իր անվտանգության համար, ինչը, նրա խոսքով, պետք է հասկանալի լինի Իսրայելին:
«Մենք շարունակում ենք վստահ լինել նրանում, թե ինչպես ենք պաշտպանում մեր ժողովրդին: Դուք ինձ լավ եք հասկանում այս առումով: Մենք լիովին հակված ենք խաղաղություն եւ անվտանգություն հաստատել մեր տարածաշրջանում, համակարտության խաղաղ ուղիներ փնտրել բոլոր կողմերի համար ընդունելի պայմանների հիման վրա: Մեր տարածաշրջանում սպառազինման մրցավազքը չի նպաստում խաղաղաշինությանն ու անվտանգության ապահովմանը»,-նշել է նա: