Օրերս ԵԿՄ վարչությունն ընտրեց երեք փոխնախագահների։ Սասուն Միքայելյանը նշեց, որ փոխնախագահների նշանակումն իր լիազորությունն է, բայց անգամ այդ դեպքում որևէ միջամտություն չի ունեցել, միայն առաջադրել է թեկնածուներին, իսկ վարչությունը հաստատել է։
News.am_ի թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ ԵԿՄ ներսում պառակտումներ կան և անդամներից շատերը դուրս են գալիս, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Նման բան երբեք չի եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սառեցրել են իրենց անդամակցությունը, նորից վերահաշվառման դիմում են գրում»։
Սասուն Միքայելյանը հրաժարվեց մեկնաբանել Կոռնիձորցի Արոյի՝ ԵԿՄ-ի անդամակցության դադարեցման պատճառների մասին լուրերը, նշելով, որ Կոռնիձորի Արոն իր մարտական ընկերն է և չի պատրաստվում թերագնահատել իր ընկերոջը։ Նա նաև նորմալ համարեց, որ վերջինս պատրաստվում է իր մի քանի զինակից ընկերների հետ նոր խումբ ստեղծել, նշելով, որ դա նրա իրավունքն է։
«ԵԿՄ-ն երբեք չի կարող իշխանության կցորդը լինել։ Դաժան փորձը ցույց տվեց, թե ինչ կարող է լինել նման դեպքում»,-ասաց Սասուն Միքայելյանը։ Պատասխանելով հարցին, թե նպատակ չկա՞ վերացնել Մանվել Գրիգորյանի անդամակցությունը ԵԿՄ-ին, նա ասաց.
«Ոչ, Մանվել Գրիգորյանը երկրապահի անդամ է և իմ օրոք ընդհանրապիս չի կարող լինել նման բան»։