Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։
Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի` այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: