Hraparak.am-ը գրում է.
«ՀՀԿ մեր աղբյուրների փոխացմամբ` Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին կմեկնի Ղարաբաղ` մասնացելու Եռատոնին, Շուշիի գրավման տոնակատարություններին. հիշենք` «Հարսանիք լեռներում» օպերացիան ղեկավարել է հենց Սերժ Սարգսյանը: Մասնակցելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդ տոնակատարություններին, մեկնելո՞ւ է Ղարաբաղ այդ օրերին հարցին ի պատասխան` վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց․ «Մայիսի իննին պարոն վարչապետն, այո, կմեկնի Ղարաբաղ»:
Ի դեպ` հիշենք, որ մայիսի 8-ը նաեւ Երկրապահի օրն է, եւ Սասուն Միքայելյանն այդ օրը բեմելու է առաջին անգամ»: