Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, արդեն 4-րդ օրն է՝ քայլարշավ է իրականացնում Գյումրիից դեպի Ազատության հրապարակ՝ անցնելով տարբեր քաղաքներով։

Այսօր քայլարշավի մասնակիցները կլինեն Սպիտակ քաղաքում։

 

Նրանք իրենց ակցիան սկսեցին «Աղոթքով», որի տեքստը վերցված էր Սերժ Սարգսյանի ելույթներից մեկից, որով ՀՀ Նախագահը հայտարարում էր, թե ինքը չի պատրաստվում վարչապետ դառնալ։