Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով վարման կարգով ձայն ստանալու իրավունքից, Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց. «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերն ԱԺ-ի, Կառավարության և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում այնքան լա՞վ են գնացել, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանում է 203 տոկոսով, վարչապետինը՝ 218 տոկոսով, նախարարներինը` 139 տոկոսով: Դուք կարծում եք, որ գործերն այնքան լա՞վ են գնում, որ այդ գործերի հաջողության համար պատասխանատու մարդիկ վաստակել են աշխատավարձի այսպիսի բարձրացումներ»:

 

Վաչե Գաբրիելյանն այս հարցերին հստակ պատասխան չտվեց:

 

Մանրամասները` տեսանյությում.