Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: «Հեռուստամարաթոն-2019»-ն այս տարի կրում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը:

Հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» հղեց System Of A Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, և  Reddit սոցցանցի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանին, որ Himnadram.org-ի միջոցով, ամսական 21, 22, 23 դոլար նվիրաբերեն հիմնադրամին: Վարչապետը կոչ արեց նրանց նաև «մարտահրավիրեն» ևս երեք հայի: