Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 11:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:53-ին, մարվել՝ 11:58-ին:
Այրվել են տան ձեղնահարկի (160 քմ) պենոպլաստե երեսպատումը (180 քմ), փայտե կառուցատարրեր (3 քմ) եւ ջերմահարվել՝ սպորտային իրեր: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: