«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց այն փաստը, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը մերժվեց:
«Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել: Սկզբում նրանք հավանություն են տալիս նախագծին, հետո երկար քննարկումից հետո ասում են, ընդհանուր առմամբ, մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք քննարկում ենք և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից: Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլ»-ի կողմից, խնդիր չկա, արե′ք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից: Եթե գտնում եք, որ այս նախագիծը դուք պետք է անպայման անեք, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ, արե′ք»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: