Սոցիալական նման պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գնալու քայլն ուղղակի անթույլատրելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: 

 

«Քիչ առաջ տեղի ունեցավ չորս քաղաքական կուսակցությունների՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների աշխատանքային քննարկումը, որտեղ մենք անդրադարձանք այդ խնդրին: ԲՀԿ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք առաջարկում ենք ձեզ օր առաջ հրատապ կարգով հրավիրել խորհրդարանական լսումներ՝ հրավիրելով ՀԾԿ հանձնաժողովին, Էներգետիկայի նախարարին, ինչպես նաև հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, ովքեր, ըստ իրենց տեղեկությունների, շարունակում են աշխատել վնասով, բայց մազոխիստաբար շարունակում են չհրաժարվել այդ կազմակերպություններից: Եվս մեկ լումայի թանկացումը կարող է ունենալ կործանանար հետևանքներ»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում