Մարտական գործողությունների սկսվել-չսկսվելն այն թեմաներից է, որ պետք չէ կանխագուշակումներ անել, պետք է լուրջ վերաբերվել: Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Մենք ամեն ինչ պաշտոնապես մեկնաբանում ենք, դրանից ավել խնդրում ենք ոչ մի բան չանել, որովհետև ամեն ավելորդ բանը կարող է վատ հետևանքներ ունենալ: Մենք հաղթել ենք: Մենք այսօր տոնում ենք մեր ներկա և անցյալ հաղթանակները: Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը:

 

ՀՀ ՊՆ խոսնակը նշեց, որ իրենք կամավորականների հոսքը շատ ժամանակ ստիպված են լինում դադարեցնել, քանի որ արտասահմանից ևս կամավորականներ գալիս են Արցախ:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: