1991թ. մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկանների համար:
Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները Ոսկեպարի անտառում դավադրաբար զոհվեցին խորհրդային զինուժի կողմից:
Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին մեկնում է Նոյեմբերյան, Ծառուկյանների ընտանիքի անունից ծաղկեպսակ դնում ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և դրամական աջակցություն ցուցաբերում նրանց ընտանիքներին: