Հայկական կողմն ուսումնասիրում է Բելառուսից Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համալիրների ենթադրյալ գնմանն առնչվող տեղեկությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Մինսկի գործողություններին Երեւանի գնահատականի վերաբերյալ հարցին:
Փոխնախարարը նշեց, որ ամբողջ օրը զբաղված է եղել բանակցություններով, ուստի այս պահին այդ հարցով ամբողջական տեղեկությունների չի տնօրինում: «Եթե հաստատվի, ինչպես դուք ներկայացրեցիք հարցը, Հայաստանի արձագանքը բացասական եւ ոչ բարեկամական կլինի: Խոսքը ոչ միայն Բելառուսի մասին է, այլեւ բոլոր այն երկրների, որոնք մասնակցում են «Պոլոնեզ» համալիրների ստեղծմանը»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը: