ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակչուհին՝ ծնված 1995թ., 2018թ. հունվարից մինչև սեպտեմբեր ամիսները զբաղեցնելով տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, նշված կազմակերպության, ինչպես նաև իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունով ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում և յուրացրել դրանց դիմաց ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 9.610.515 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդես գալով որպես մեկ այլ տուրիստական կազմակերպության տնօրեն, ձեռք բերելով արտերկրում հանգիստ անցկացնելու մտադրություն ունեցող երեք քաղաքացու վստահությունը՝ 24-ամյա կինը ծառայություններ մատուցելու շինծու պայմանագրեր է կնքել վերջիններիս հետ, որից հետո ներկայացնելով, թե իբր կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, նշված քաղաքացիներից ստացել և հափշտակել է խոշոր չափերով գումարներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 24-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Տուրիստական կազմակերպության աշխատողը կալանավորվել է՝ ավելի քան 9 մլն դրամ հափշտակելու և յուրացնելու համար
18:56 - 8.Մայիս.2019
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
15/01/21 21:13
Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ. Լենա Նազարյան. Sputnik Արմենիա
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
29/10/20 16:59
Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության կարիք կա. Լենա Նազարյան
25/10/20 18:12
Որոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Լենա Նազարյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան