Մինչ առողջապահության նախարարությունը հերքում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 6 քաղաքացու՝ տեսողությունը կորցնելու փաստը, հանգամանքներն իրականում այլ բան են ասում։
«Թարմացում 1*
Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։
Թարմացում 2*
Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։
Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։
Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։
Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»։
Մինչ առողջապահության նախարարությունը հիմնվում է բաժնմունքի վարիչի պնդումների վրա, մենք նախընտրում ենք ներկայացնել փաստեր։ Լուսանկարում վիրահատություն անցած քաղաքցու աչքն է։ Կարծում ենք՝ այս լուսանկարից պարզ կդառնա, թե քաղաքացին կորցրե՞լ է տեսողությունը, թե՞ ոչ, պարզապես գանգատվե՞լ է, թե՞ հուսահատության եզրին է:
Աղբուր՝ Hraparak.am