Մայիսի 1-ից ավտոգազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզել՝ ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները:
«Գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում»,-այս մասին հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ նախկինում գազը վաճառվում էր 190-200 դրամով, բայց վարորդի վրա դա արժենում էր 210-224 դրամ: «Այլևս հնարավոր չէ խաբել վարորդին․ գազը վաճառվում է 300-310 դրամով»,-ասաց Անանյանը:
«Էն անեկդոտի նման չլինի, որ ասում է՝ կատակ էր անում, հետ եկեք: Կատակ չենք անում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: