Yerkir.am-ը գրում է.

 

ԼՂ-ն ոչ մի ձևով հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է haqqinaz.com-ում հրապարակված հոդվածում:

 

Հոդվածագիրը նշում է, որ տարիների ընթացքում ԼՂ-ն լիարժեք պետություն է դարձել, անգամ' պարբերաբար նախագահական ընտրություններ են անցկացվում: Իսկ Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Ղարաբաղը կվերադարձվի ուժով, առողջ մտածելակերպով մարդկանց դառը ծիծաղն է առաջացնում:

 

«Վերջին 15 տարիների ընթացքում ղեկավարությունը պնդում է, որ Ադրբեջանը ռազմական, տնտեսական առումով ավելի հզոր է բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանից: Սակայն պատմության մեջ չկան օրինակներ, երբ թույլ, քիչ քանակությամբ մարդկային ռեսուրս ունեցող երկիրն օկուպացնում է իրենից հզոր հարևանի տարածքի մեկ չորրորդ մասը: Նման օրինակներ չկան և չեն կարող լինել: Եթե կա ուժ, ռազմական հզորություն, ապա ի՞նչն է այս տարիների ընթացքում խանգարել գոնե ազատել ԼՂ-ին կից տարածքները»,- գրում է հոդվածագիրը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: