33-ամյա քաղաքացի Միրզոյանը մեղադրվում է իր հորաքրոջ եւ վերջինիս ամուսնու հետ վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով հորաքրոջը հարվածներ հասցնելու եւ նրա առողջությանը մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու մեջ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվար ամսին, թեման եղել է Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանի տնօրինման հարցը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը։