aysor.am-ը գրում է․
Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել և ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է. դա ուղղակի խայտառակություն է, այսօր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս տիկին Բելլա Քոչարյանը։
«Ինչպե՞ս կարելի է ասել, որ ազգը հերոսներ չի ունենում։ Ինչպե՞ս կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին՝ օրինակներ չունենալով։ Պատերազմում մեր բոլոր զոհվածները հերոսներ են, և դա ոչինչ չէ, սխալ խոսք է, չի կարելի այդպես արտահայտվել։ Ես էլ եմ կարծում, որ խաղաղությունը շատ լավ բան է, բայց ինչպե՞ս հասնել դրան՝ հենց այնպես խոսելո՞վ, թե՞ խաղաղությանը պատրաստվելով։ Իզուր խոսքեր պետք չէ ասել, պետք է աշխատել և մտածել խաղաղության մասին, բայց՝ ճիշտ ձևով», – ասաց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։
Անդրադառնալով ամուսնու՝ Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելուն, Բելլա Քոչարյանը նշեց, որ իրենց աջակիցների թիվը գնալով մեծանում է, ինչն էլ, անկասկած, մոտեցնում է ամուսնու ազատության մեջ հայտնվելու պահը։
«Այդ մարդիկ խաբված չեն։ Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում, մի մարդ, որն այդքան բան է արել մեր երկու հայկական պետությունների համար։ Ուղղակի անհասկանալի է՝ ինչ է կատարվում։ Դրա համար յուրաքանչյուրի աջակցությունը և ճիշտ խոսքը մոտեցնելու է դեպի Ռոբերտի ազատությանը», – եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։