Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին որոշումը մայիսի 14-ին հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել»,- ասաց Գրիգորյանը: