Քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեժավյու
2008 թվականի մարտի 1-ից հետո կալանավորված քաղաքական գործիչների դատավարություններն էին ու դրան մասնակցում էին տասնյակ մարդիկ` կալանավորների բարեկամներ, աջակիցներ: Իշխանությունները ակտիվ տարածում էին, որ էդ մարդկանց փողով են բերում դատարաններ և պահում հրապարակներում ու շատ կոնկրետ թվեր էին ասում` մարդա 3000 դրամ:

Հիմա Քոչարյանի կողմնակիցները դատարանում սատարում են իրենց առաջնորդին ու հիմա հակառակ կողմն իշխանության է ու ակտիվ տարածում են թե Քոչարյանին սատարողները 5000 դրամ են ստանում դատարան գալու համար: Իշխանությունները մոռացել են, որ ժամանակին նույն վստահությամբ իրենց էին ասում «փողով միտինգավոր» ու շարժվում են ատամ ընդ ատամ սկզբունքով: 

Նույնը դատավարության բնույթին է վերաբերում էն ժամանակ էլ գրեթե բոլոր դատավարությունները զուտ քաղաքական բնույթի էին, նույնը էսօր Քոչարյանինն ա: Ասում են Նիկոլը էն կարգի մանրախնդիր ա գտնվել, որ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանի այն խցում ա բանտարկել, որտեղ ինքն է եղել նստած 2009-ից ու ասում են Քոչարյանին տեղափոխելիս էդ խուցը զբաղված ա եղել ու սպասել են մինչև ազատեն Քոչարյանի համար»: