Մայիսի 10-ին, ժամը 10.33-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող խանութից կատարվել է գողություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ից մինչեւ ժամը 03.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Մաշտոցի պողոտայի 18 հասցեում գործող խանութից գողացել են գումար եւ վարսահարդարման պարագաներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ հանցագործությունը կատարել է 2000 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը մայիսի 16-ին Կիեւյան փողոցից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: