անկտ Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է այն քաղաքացիներին, ովքեր մթերային խանութից հափշտակել են 80 շոկոլադե սալիկների տուփ, գրում է Ռիա նովոստին։ Խանութների ցանցի տնօրենը դիմել է իրավապահ մարմիններին: «Երկու անհայտ անձինք բացահայտորեն խանութից գողացել են շոկոլադե սալիկների 80 տուփ և հեռացել դեպքի վայրից Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով», - ասվում է հաղորդագրության մեջ: Այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանությունից հայտնում են, որ շոկոլադի գողությունից պատճառված վնասը պարզվում է: