Ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 31-ին հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով' մի բնակարանից 400 հազար դրամ արժողության հեռուստացույց են գողացել: Ոստիկանները նույն օրը Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված Մուրադ Գ.-ին, ով խոստովանել է հանցանքը:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: