Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ»-ը վերադառնում է տուն
Ջերմուկ համայնքի խորհրդանիշ «Եղնիկ»-ի արձանը վերադառնում է տուն։ Այս մասին հաղորդում են համայնքապետարանից։ Այն պատրաստված է չժանգոտվող մետաղից և լինելու է ավելի բարձր նախորդից։

Թե ինչպիսի վերջնական տեսք կունենա, և երբ է նախատեսվում բացման արարողությունը համայնքապետարանից չեն հաղորդում։