Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 7-ին, գողություն կատարելու կասկածանքով, Վայոց ձորի մարզի Արենի գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Արաբո Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, բաց դռնից մտնելով մի տուն' գողացել է բջջային հեռախոս ու դրամապանակ:
Կատարվում է նախաքննություն: