Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դիմակավորված, դանակով և զենքի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

 
 
Ժամը 03;00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ներս են մտել Աբովյան քաղաքի Հանրապետության 15 հասցեում գործող խանութ-սրահ և խանութի սեփականատիրոջից ու նրա աշխատակցից հափշտակել են խոշոր չափի գումար և այնտեղ եղած հեռախոսն ու դիմել փախուստի:
 
Դիմակավորված անձինք ավազակային հարձակումը կատարել են խանութի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։