Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 31-ին, ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ Վ․-ն, մոտեցել կոշիկի տաղավարին, ապա բռնել է վաճառողուհու պարանոցը, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:
Ամիջապես ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Զոհրաբ Վ․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զոհրաբ Վ․-ին վնասազերծել մի քաղաքացի։ Այդ ընթացքում վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո Զոհրաբ Վ․-ն տեղափոխվել է բուժօգնություն ստանալու:
Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, մասիսի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 22.10-ին բաժին են հրավիրվել մի կնոջ,որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, սև շորերով, միջին հասակի, 40-ին մոտ մի տղամարդ հետապնդել է իրեն և բացահայտ հափշտակել է դրամապանակ:
Պարզվել է, որ կնոջ նկարագրված անձը ավազակությունն արած Զոհրաբ Վ․-ն է։
Զոհրաբ Վ․-ն ձերբակալվել է: Նախապատրաստվում են նյութեր: