Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին:

 

Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ բժշկական միջամտությունները ձեռնարկեցին նրա կյանքը փրկելու համար:

 

Ըստ տեղեկությունների՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել է տանտիրուհին, երբ տականքը կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը հրազենային վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը: 

 

Մանրամասն՝ այստեղ